Հայաստանի Ազգային Պատկերասրահ

Թանգարան
Wi-Fi-ի առկայությունըայո
էքսկուրսիաայո
հուշանվերներայո
Լուսանկար և տեսանյութայո
WCայո
մուտքն ազատ էոչ
սրճարանոչ
Ավտոկայանատեղիոչ
Կարևոր է իմանալ
Բացման տարին 1921 թ․
ք․ Երևան Արամի փող., 1 շենք

1921թ-ին հիմնադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահը։ Այն երկրի գլխավոր և ամենամեծ պատկերասրահն է` բաղկացած 56 ցուցասրահներից: Այստեղ կարելի է ծանոթանալ կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի հետ, ուսումնասիրել տարբեր երկրների և տարբեր ժամանակների արվեստի նմուշները։ Բազմաթիվ հայ և արտասահմանյան նկարիչների աշխատանքներ են ցուցադրվում թանգարանում, օրինակ` Մինաս Ավետիսյանի, Մարտիրոս Սարյանի, Էդուարդ Իսաբեկյանի, Հովհաննես Այվազովսկու, Գուստավ Կուրբենի, Դոնատելլոի, Մարկ Շագալի և այլոց գլուխգործոցները։
Թանգարանը բաղկացած է մի քանի բաժիններից, որոնցից մեկը հայկական գեղանկարչության բաժինն է` ավելի քան 7000 ցուցանմուշով։ Բացի հայկական արվեստի գործերից, թանգարանում կա արտասահմանյան երկրների գեղագիտության բաժին։ Այստեղ կարելի է տեսնել Եվրոպայի, Ամերիկայի, Ռուսաստանի արվեստագետների ավելի քան 1150 աշխատանքներ։ Մոտ 12000 ֆոնդային պահուստով կարող է հպարտանալ գրաֆիկայի և փորագրության բաժինը, որտեղ կարելի է տեսնել յուրօրինակ գծանկարներ, որոնք ներառում են կավճանկար, ջրանկար, գուաշ և այլն, ինչպես նաև, փայտափորագրության, վիմագրության, լինոփորագրության, օֆորտի նմուշներ։
Թանգարանը ունի քանդակի բաժին, մոտ 1200 նմուշներով։ Այստեղ ներկայացված են, և' հայակական, և' արտասահմանյան քանդակագործներ։
Իրենից մեծ հետաքրքրություն է ներկայացնում դեկորատիվ-կիրառական արվեստի բաժինը։ Այստեղ պահվում են ամենատարբեր ցուցանմուշները` սկսած Հին Եգիպտոսի և Հին Հունաստանի դեկորատիվ-կիրառական արվեստի գործերից և վերջացրած 18-19-րդ դարերի գերմանական, հոլանդական, ֆրանսիական և այլ երկրների ճենապակու նմուշներով։

5.0

Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-կիրակի

Աշխատանքային ժամերը՝ 11:00-18:00

լրացուցիչ տեղեկություն

Էքսկուրսիաների համար նախօրոք պայմանավորվել։

Հայերեն լեզվով էքսկուրսիայի արժեքը՝ 3500դրամ

Անգլերեն/Ռուսերեն լեզվով էքսկուրսիայի արժեքը՝ 5000դրամ

Տոմսեր

Մուտքի տոմս - 2000 դրամ

Աշակերտական, ուսանողական, թոշակառուի տոմս - 1000դրամ

Մինչև 12 տարեկան երեխաների մուտքը անվճար։

Կոնտակտներ
+374-10-580812, +374-10-567472
info@gallery.am
national-gallery.mus.am
http://www.gallery.am/hy/
Նման վայրեր
Մոտակա վայրեր